Տրամադրությունը դուրս չէր գալիս, վերջին շրջանում շատ փոխվել էր. Երգիչ Սարոն՝ Արա Մարտիրոսյանի մասին
Արամ Խաչատրյան համերգասրահում կյանքից անժամանակ հեռացած Արա Մարտիրոսյանի ընկերները, հարազատները, երկրպագուները վերջին հրաժեշտ են տալիս երգչին։ Համերգասրահում միացրած են Մարտիրոսյանի կատարումները։
«Ինչ ասեմ, 25 տարի ընկերներ ենք։ Մեծ ցավ է ինձ համար ախպորս կորուստը։ Ամենաբարի, մեծ սրտի տեր մեր եղբորն ենք կորցրել։ Ամեն ինչ կտար, ամեն ինչ կաներ՝ ոչ մի բան հաշվի չառնելով»,-լրագրողների հետ զրույցում Արայի մասին պատմեց երգիչ Սարոն։
Նա ասաց՝ վերջերս Մարտիրոսյանի հետ Ուզբեկստանում էին։
«Տրամադրությունը դուրս չէր գալիս։ Վերջին շրջանում շատ փոխվել էր։ Խնդիրներ ուներ... Ցավոք, էլ մեզ հետ չի։ Ինչ ասենք, չասենք, էլ չկա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ձայները, էներգետիկան շատ նման էր իրար․ Սոնան՝ Արա Մարտիրոսյանի մասին
- Դա մեծ ողբերգություն էր Արա Մարտիրոսյանի համար․ Արամե
- Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են Ալեն Սիմոնյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան