Շան կծելու հետևանքով կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Շան կծելու հետևանքով կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Կինը տուժող է ճանաչվել։ Մահվան պատճառները, մահը շան կծելու և այլ հանգամանքների հետ պատճառական կապի մեջ գտնվելու հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-մանրամսնեցին ՔԿ-ից։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 187 հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։
Հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։
Panorama.am-ն ավելի վաղ գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու ամիս առաջ։ Շան կծելուց հետո տուժածը դիմել է բժշկի, սակայն առողջապահական համակարգում պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել հիվանդության զարգացումն ու անցանկալի հետևանքները կանխելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Պետք է քրգործ հարուցվի, քննվի՝ արդյոք կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվե՞լ է
- Շան հարձակման հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինն այս գիշեր մահացել է
- Շան կծելու հետևանքով երիտասարդ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
- Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին