Չեխիայի դեսպանն ԱԳՆ-ում ընդունելության ժամանակ շեփոր է նվագել
Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն արտաքին գործերի նախարարությունում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելության ժամանակ շեփոր է նվագել։
«Ամանորյա միջոցառումը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այնքան լավ էր, որ ստիպված էի միանալ»,-X-ի իր միկրոբոգում գրել է դեսպանն ու հրապարակել տեսանյութը։
Դրանից պարզ է դառնում, որ ընդունելության ընթացքում նվագել է Վահագն Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ ընդունելությւոնը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։
Տարին ամփոփող խոսքով հանդես են եկել Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել անցնող ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերների հաղթահարման հարցում ՀՀ տեսլականին:
Ընդգծվել է, որ 2023 թվականը ևս լի էր մարտահրավերներով, և չնայած ՀՀ բոլոր նախազգուշացումներին և կանխարգելման բոլոր ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման:
Միրզոյանն ու Փաշինյանը շնորհակալություն են հայտնել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում հավատարմագրված դիվանագիտական ծառայության անդամներին՝ իրականացված աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ սերտ համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան