Իրանի արտգործնախարարը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում հանդիպել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Telegram-ի իր ալիքում։
«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքական իրավիճակը, ինչպես նաև վերջին իրադարձությունները»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ։
ԻՌՆԱ-ն հավելել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի կենտրոնակայանում։ Բանակցությունների ընթացքում Հանիեն նշել է, որ Աբդոլլահիանի Կատար այս այցը չորրորդն է հոկտեմբերի 7-ից ի վեր, և իր երախտագիտությունն է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավարին՝ Գազայում իրավիճակի զարգացմանն ակտիվ մասնակցության համար, հաղորդում է գործակալությունը։
Նրա գլխավորած գերատեսչությունը տեղեկացրել է չորեքշաբթի գիշեր Իրանի նախարարի Դոհա կատարած այցի մասին։ Աբդոլլահիանի՝ Քաթար այցելելու ծրագրերի մասին նախկինում չի հաղորդվել: Տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը հանդիպել է Քաթարի կառույցի ներկայացուցիչների հետ։