ԱԱԾ տնօրենին և տեղակալներին պաշտոնի նշանակելու լիազորությունը ՀՀ նախագահից փոխանցում են վարչապետին
«Ուզում եմ վստահեցնել, որ երեք օրենքներում կատարվող փոփոխությունը փոքր է, բայց՝ կարևոր»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաձնաժողվում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
Նա զեկուցեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքներում լրացում կատարելու մասին օրինագծերը։
Արմենուհի Հարությունյանը հիշեցրեց, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը և նրա տաեղակալը պաշտոնի նշանակվում և ազատվում են ՀՀ նախագահի կողմից։
«Նախագծերի շրջանակներում վերանայել ենք գործող կարգավորումներն այնպես, որ ԱԱԾ-ի տնօրենը և նրա տեղակալները պաշտոնի նշանակվեն և ազատվեն վարչապետի կողմից ծառայության՝ վերջինիս ենթակա լինելու հանգամանքը հաշվի առնելով»,-հայտնեց նախարարի տեղակալը և նշեց, որ հարակից օրենքներում կատարվող փոփոխությունները դրա համատեքստում են։
Արմենուհի Հարությունյանի խոսքով, փոփոխություններից հետո ԱԱԾ տնօրենը և նրա տեղակալները դառնալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական ծառայության։
«ԱԱԾ առաքելության գործունեության պատշաճ իրականացման համար ԱԱԾ տնօրենի կողմից ծառայությունում զինվորական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորությունը նույնպես նախատեսվել են»,- ասաց փոխնախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ նախագծով սահմանվում է, որ ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների պաշտոնները զինվորոկանից հանելուն զուգահեռ հանվել են նաև գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ կոչումները, ինչը խոչընդոտում է ԱԱԾ-ում պաշտոնոկան առաջխաղացումը։
Արմենուհի Հարությունյանը պատասխանեց, որ այդ կոչումները հանվել են միայն ԱԱԾ տնօրենի և տեղակալների համար, իսկ զինվորական ծառայության մեջ գտնվողների համար պահպանվել է։
Գեղամ Մանուկյանը փաստեց, որ օերնքների փոփոխության նախագծով առաջարկվում է ԱԱԾ կոչումների ցանկից ընդհանրապես հանել գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ կոչումները։
Արդարադատության փոխնախարարը հայտնեց, որ այդ կոչումները նախատեսված էին եղել միայն ԱԱԾ տնօրենի և տեղակալների համար, բայց լրացուցիչ կդիտարկեն այդ դիտողությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ սահմանապահները կարգը չիմանալու պատճառով երեխաներին արգելել են ծնողների հետ մեկնել իրենց տուն՝ Իռլանդիա
- Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները