Արամո. Արայի հետ «Պիոներ» ակումբում ֆանտաստիկ օրեր ենք անցկացրել
«Արայի հետ մեր ծանոթությունը եղել է Երգի պետական թատրոնում։ Եթե չեմ սխալվում՝ 95 թիվն էր»,-լրագրողների հետ զրույցում կյանքից անժամանակ հեռացած Արա Մարտիրոսյանի մասին հիշողությունները ներկայացրեց երգիչ Արամոն։
Դրանից հետո երգիչները ինտենսիվ հանդիպումներ են ունեցել «Պիոներ» ակումբում, որտեղ երգում էին նաև Ֆորշը, Էմմա Պետրոսյանը, Արմինկան, Լիաննան և այլք։
«Ֆանտաստիկ, հիանալի օրեր էին։ Ֆանտաստիկ, թավշյա տեմբր ուներ Արան։ Բացառաիկ պրոֆեսիոնալ էր երգի մեջ։ Շատ երաժշտական էր ու ճկուն։ Կարծում եմ՝ այս տեսակի ձայն, չկար։ Արան, Հայկոն գնացին, բայց իրենց ձայնը միշտ լսելու ենք, միշտ մեզ հետ են լինելու»,-ասաց Արամոն։
Հարակից հրապարակումներ`
- Տրամադրությունը դուրս չէր գալիս, վերջին շրջանում շատ փոխվել էր. Երգիչ Սարոն՝ Արա Մարտիրոսյանի մասին
- Մեր ձայները, էներգետիկան շատ նման էր իրար․ Սոնան՝ Արա Մարտիրոսյանի մասին
- Դա մեծ ողբերգություն էր Արա Մարտիրոսյանի համար․ Արամե
- Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են Ալեն Սիմոնյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք
- Առաջին լուսանկարները՝ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից