Գազի գինը չի բարձրանա
«Գազպրոմ Արմենիան» 2024 թվականին ՀՀ–ում սակագնի բարձրացում չի պահանջի: Այս մասին Armenia Sputnik-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։
Նա հիշեցրել է որ լրացուցիչ պայմանագիր է կնքվել «Գազպրոմի» հետ, որը հաստատում է, որ գազի գինը կմնա նույնը (165 դոլար/1000 խմ)։
Ըստ աղբյուրի, «Գազպրոմ Արմենիան» խոստանում է 2024-28 թթ ներդնել 148 921,15 մլն դրամ (367 մլն ԱՄՆ դոլար)՝ գազափոխադրման համակարգի ընդլայնման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման և նոր լրացուցիչ հզորությունների ստեղծման համար։ Որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կարգավորիչ մարմինը հաստատել է` ներդրումային այս ծրագրի գումարներից 25 110,94 մլն դրամը կուղղվի կոնկրետ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, 56 600,85 մլն դրամը` գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, 20 048,00 մլն դրամը` Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելուն և այլն։
«Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագրով Երևանում արդեն 26 կմ գազատար է կառուցվել
ՀԾԿՀ որոշմամբ «Գազպրոմ Արմենիան»–ն մինչև 2024 թ հոկտեմբերի 15-ը հանձնաժողովի համաձայնեցմանը պետք է ներկայացնի 2025-2029 թթ իր ներդրումային ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին