5 բնակավայրից վերցված բոլոր փորձանմուշներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ մկնդեղ.Ինգա Զարաֆյան
Անցնող՝ 2023 թվականին Հայաստանի բնապահպանական ոլորտում ինչ ծրագրեր են իրականացվել քաղհասարակության կառույցների հետ համատեղ։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը Panorama.am-ի խնդրանքով ամփոփել է անցնող տարում բնապահպանական մի քանի ծրագրերի արդյունքները։
«Անցնող տարում Հայաստանում իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր, որոնք միտված են ոլորտում առակ վատ վիկճակի բարելավմանը։ Մասնավորապես իրականացվել են ծրագրեր, որոնք պետք է հաջորդ տարիներին շարունակվեն, որպեսզի այն արդյունքները, որոնք ձեռք են բերվել, հստակեցվեն և տարածվեն տարբեր ոլորտների վրա։ Եթե ուսումնասիրությունների ժամանակ խնդիրներ են վեր հանվել, ապա պետք է դրանց համար լուծումներ գտնել։
Այս տարի դեկտեմբերին ամփոփեցինք երկու տարի տևած մի ծրագրի արդյունքները, որի անվանումն է. «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանի քիմիական անվտանգության պաշտպանությանը», որն իրականացվել է չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Համայնքային աջակցության և համախմբման կնետրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Չեխիայի հանրապետությնա Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում Հայաստանում ընտրվել է 4 համայնքի 5 բնակավայր, որտեղ իրականացվում է հանքարդյունաբերություն։
Գիտենք, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կան լուրջ խնդիրներ, քանի որ մեր մոտ չի աշխատում այն սկզբունքը, որ աղտոտողը պետք է վճարի իր կողմից պատճառած վնասների համար։ Եթե այդ սկզբունքը աշխատեր ապա մեր դիտարկած համայնքներում ավելի լավ վիճակ կարձանագրեինք։
Մենք ուսումնասիրել ենք այն բնակավայրերը, որոնց հարևանությամբ հանքարդյունաբերությունը նոր է իրականացվում և այդ գործունեությունը Քաջարանի կամ Ախթալայի նման 70 տարվա պատմություն չունեն։
Այն համայնքները, որտեղ ուսումնասիրել ենք, բոլոր փորձանմուշներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ մկնդեղ։ Սա նշանակում է, որ մեր ապագա սերունդները ենթարկվում են շատ լուրջ վտանգների։ Հայտնաբերվել են ոչ միայն մկնդեղ, այլև չորս ամենաթունավոր ծանր էլեմենտներից տարբեր քանակներով կապար, կադմիում, սնդիկ։
Հենց այնպես չէ, որ ծրագիրը կոչվում է քիմիական անվտանգություն, քանի որ այս տարրերը և քիմական միացություններն միանգամից ազդում են մարդու օրգանիզի՝ լյարդի, երիկամների վրա, նյարդային և ոսկրային համակարգի, ինչպես նաև ուղեղների վրա։
Մենք պետք է դրանից ազատվենք և ստիպենք, որ մեր պետական մարմինները ՝ ի դեմս Առողջապանության և Շրջակա միջավայրի նախարարությունների, գոնե մշակեն այնպիսի մի ծրագիր, որով առաջին հերթին կգնահատվի աղտոտված տարածաշրջանների բնակչության առողջությունը։ Երկրորդ՝ օերենսդրական փոփոխություններով պետք է խստացնել տնտեսվարողներևի գործունեությունը և նրանց տրվող թույլատվության փաստաթղթերում ամրագրել պահանջ, որպեսզի բիզնեսն անպայման ձեռնարկի այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղված են աղտոտված տարածքների վերականգնմանը։
Սա պարտադիր է, որպեսզի ՀՀ բանկչության առողջությունը չվնասվի հանքարդյունաբերողների կողմից»,-ասաց Ինգա Զարաֆյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսաձայնագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան