Լևոն Արոնյանն աջակցություն է հայտնում Արաս Օզբիլիզին
Միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր, օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրված Արազ Օզբիլիսին։
Սոցցանցի իր էջում նա տեսաուղերձ է հրապարակել։
«Ես ապրում եմ մեր սպորտով, հետևում եմ մեր ֆուտբոյաին թիմերի խաղին։ Տեղյակ եմ, որ շուտով լինելու են ֆեդերացիայի նախագահի ընտրություններ։ Մենք ունենք հնարավորություն ընտրել մի մարդու, որը երկար ժամանակ խաղացել է հավաքականում, իրեն դրսևորել որպես պրոֆեսիոնալ։ հուսով եմ, որ կունենանք այդ հնարավարությունն ու կկարողանանք աջակցել Արաս Օզբիլիսին մեր սպորտը զարգացնելու համար»,-ասել է Արոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մելիքբեկյան. Կարծում եմ, որ Օզիբիլիզի որոշման հետևում ինքը չէ կանգնած
- Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ. Վարդան Մինասյան
- «Ֆեդերացիայից զանգում են ընկերներիս, ասում՝ եթե Արասին օգնեք, խնդիր կունենաք»․ Օզբիլիս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին