ՆԳՆ-ից հաստատեցին՝ Գեղարքունիքի մարզում ձերբակալված ձկնորսներ կան
«Հրապարակ»-ն այսօր գրել էր, որ նախորդ օրը գիշերը մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում են, որ սիգի ձվադրման շրջանում իրնեց թույլ չի տրվում որս իրականացնել Սևանա լճում։ Ըստ օրաթերթի տվյալների, արդեն 3 օր այնտեղ հերթապահում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները՝ ձկնորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, վերջիններս այսօր վաղ առավոտյան Նորատուսից դուրս եկողներին բերման են ենթարկել, որոնց թիվը հասնում է 30-ի։
Panorama.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանին։ Վերջինս հայտնեց, որ նախորդ օրերին հիվանդ է եղել, այսօր առավոտյան է աշխատանքի եկել և տեղեկացված չէ ձկնորսների բողոքից։
Նորատուսի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը չպատասխանեց հեռախոսազանգերին։
Ոստիկանության գործողությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Panorama.am-ը դիմեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։
«Այս պահի դրությամբ կան ձերբակալվածներ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։
Ձերբակալությունները տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզում։ Բոլոր բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմին»,-հայտնեց Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան