Ինչ կսազեր Փաշինյանին՝ լինել Կադիրով
Կուզենա՞ տալ Ադրբեջանը Արցախի Հանրապետությանը չեչենական կարգավիճակներ։ Հայաստանը իր այդ հնարավորությունը բաց թողեց։ Ի՞նչ։ Կարող էր հայտարարել իրեն դաշնություն, իսկ Արցախի Հանրապեությունը՝ ՀՀ դաշնության կազմում։
Իսկ որ հարցեր առաջանային, կասեինք՝ Ռուսաստանից ու Չեչնիայից ենք սովորել։
Սկզբունքորեն՝ ՌԴ-ում ամենաանկախը Չեչնիայի Հանրապետությունն է, թեև կարծես թե Կադիրովը Պուտինի եղբայր է իրեն հայտարարում։ Իսկ կհամաձայնի՞ Ադրբեջանը Արցախի Հանրապետության նման կարգավիճակին՝ Ադրբեջանի ֆեդերացիայի կազմում։
Ճիշտ է, դրա համար Փաշինյանը պիտի դառնա Արցախի Հանրապետության կադիրով ու Ալիևի եղբայր, բայց այսքան կորուստների հետ Փաշինյանի կորուստը ինչ է, որ ուրախությամբ չընդունենք։
Դժգոհ եք գտած լուծումի՞ցս։ Ուրեմն ես Երևանի անդարդ հրապարակը թողած, հրավառությանը ատած, նոր տարով չուրախացած լուծում գտնեմ, իսկ դուք հետու՞յք շարժեք։ Լավ մտածեք, նիկոլականներ։
Ամենաճիշտը, իհարկե՝ որ Ադրբեջանը մտնի Արցախի Դաշնության մեջ։ Ի վերջո անջատողականն էլ, ահաբեկիչն էլ Ադրբեջանն է, ինչքան էլ մեզ ահաբեկիչ անվանի։ Ասելով հո չի՞։ Ու՞մ կողմից էր կռվում 1991-1992 թվերին աշխարհահռչակ, երեխայասպան ահաբեկիչ չեչեն Շամիլ Բասաևը։ Ադրբեջանի։ Էլ ավել ինչ ասես։
Հիմա կասեք՝ դե Արայիկ Հարությունյանը Ալիևի եղբայր էր, էլի, չկարողացավ Կադիրով դառնալ, Արցախը Հանրապետություն պահել։ Ես էլ կասեմ՝ Արայիկը Նիկոլի պես մոլի հավատացյալ չէր, փրկիչ չէր՝ մի համեմատեք։
Հենց մտածում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նիկոլականների ու նիկոլամոլների հետ հիմա լիներ Ադրբեջանում, թեկուզ՝ մեր կորցրած Արցախում,... մխիթարանք է։ Տարիներ առաջ մեզնից ով կմտածեր, որ Արցախը կկորցնեինք։ Չէ, ոչ թե կկորցնեինք, այլ կամավոր կտայինք Ադրբեջանին։ Անհավանական էր, բայց եղավ։ Սա էլ թող լինի, ինչ կլինի։
Ա. Ո.