Ես երբեք չեմ դառնալու քաղաքական գործիչների կամ ուժերի ձեռքին գործիք. Անահիտ Մանասյան
«Անկեղծ ասած՝ մեր աշխատանքից դժգոհություններ բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք են ներկայացնում»,-կառավարության դիմաց ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Մրադու իրավունքի միջազգային օրվա առթիվ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչների՝ իր ղեկավարած գրասենյակի մոտ ծաղկեպսակներ դնելու փաստին վերաբերող հարցին։
Նա պատրաստակամություն հայտնեց լսել տարբեր տեսակետներ, բայց դրանք պետք է ներկայացվեն իրավաչափ եղանակով։
Հայտարարելով, որ չափազանց կարևորում է խոսքի ազատությունը և դրա իրավաչափ եղանակով իրացումը ՝ Անահիտ Մանասյանն ասաց. «Ենթադրում եմ՝ տարբեր քաղաքական գործընթացներին վերաբերելի հարցեր են։ Հիմնական գաղափարը կայանում է հետևյալում, ես որպես ՄԻՊ և այլ պաշտոնում երբևէ չեմ դառնալու գործիք քաղաքական տարբեր ուժերի ձեռքում, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերն են։ Իմ գործունեությունն իրականացնում եմ բացառապե իրավական սկզբունքների և ՄԻՊ իրավունքներին վերաբերելի արժեքների հիման վրա։ Անում եմ եզրակացություն բացառապես այն ժամանակ, երբ ունեմ վստահություն, որ կարելի է նման եզարակցություներ անել։
Իսկ այն հիմնական գաղափարները, որ հնչեցվում են, օրինակ՝ գործունեությունը ոչ պատշաճ կամ ոչ ամբողջական իրականացնելու առնչությամբ, դրանք հիմնականում քաղաքական բնույթ ունեցող դիտարկումներ են, ավելին ասեմ՝ դրանք դիտարկումներ են, որոնք կարող են հանգեցնել նրան, որ ՄԻՊ-ը դառնա քաղաքական գործիչների, կամ քաղաքական ուժերի ձեռքին գործիք, ես այդպիսին չեմ դառնալու և, ինչը շատ կարևոր է, երաշխավորելու եմ, որ ՄԻՊ հաստատությունն այդպիսին երբևէ չդառնա»։
Անահիտ Մանասյանը հստակ պատասխան չտվեց, թե այդ դեպքում ինչու չի արձագանքել ԱԺ նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու միջադեպին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները