ԱՄՆ-ի ևս 16 նահանգում պահանջել են Թրամփին թույլ չտալ մասնակցել ընտրություններին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուի ընտրության գործընթացին արգելելու պահանջով հայցեր են ներկայացվել ԱՄՆ առնվազն 16 նահանգներում։ Նման տեղեկություն է հրապարակել New York Times-ը՝ վկայակոչելով Lawfare իրավաբանական ընկերության տվյալների բազան։
Ավելի վաղ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել տեղական փրայմերիզներին՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուին որոշելու համար։ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Սթիվեն Չունգը Կոլորադոյի դատարանի որոշումը սխալ է համարել և ասել, որ այն բողոքարկվելու է։
«Նվազագույնը 16 նահանգներում ներկայումս լսման ենթակա հայցեր կան, որոնցում պնդում են, որ Թրամփը իրավունք չունի ընտրվելու՝ համաձայն Սահմանադրության 14-րդ ուղղման »,-գրում է պարբերականը:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփին մերժել օգտվել անձեռնմխելիության իրավունքից
- Կոլորադոյի դատարանը Թրամփին թույլ է տվել մասնակցել ընտրություններին ՝ չնայած Կապիտոլիումի գրոհին
- Ռոբոտաքսի և Թրամփի հաղթանակ. Մասկի կանխատեսումները
- Թրամփը Հունգարիայի վարչապետ Օրբանին հռչակել է Թուրքիայի ղեկավար