Առաջին անգամ Իրանից Հայաստանին է փոխանցվել դատապարտյալ ՀՀ քաղաքացի հետագա պատիժը կրելու համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ՝ առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունից պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու նպատակով իրականացվել է ՀՀ քաղաքացու փոխանցում: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցում են «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս պետություններից մեկի տարածքում հանցագործություն կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց տեղափոխել իրենց քաղաքացիության երկիր՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Դատապարտյալների փոխանցման հարցերով կենտրոնական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կողմից ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշենք նաև, որ ՀՀ-ից ԻԻՀ մինչ օրս մի քանի տասնյակ դատապարտյալներ են փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացու փոխանցում չի իրականացվել, ուստի չնայած օբյեկտիվ պատճառներին համաձայնագիրը երկու երկրների միջև միայն միակողմանի էր գործել»,- նշված է հաղորդագրւթյան մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները դատապարտյալին տրամադրել են իրենց էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը
- Դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված