![](https://panorama.am/news_images/981/2942799_1/17031693976672.thumb.jpeg)
Միրզոյանը և Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)