Աչքերով մեզ էր նայում և ժպտում, անտանելի ծանր պահ էր մեզ համար․ «Արարատ-73»-ի ֆուտբոլիսը՝ Նիկոլայ Ղազարյանի մասին
Լեգենդար մարզիկ «Արարատ-73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հագեհանգստի արարողությանը ներկա են պաշտոնյա անձիք, մարզիկի երկրպագուները, ընկերներն ու հարազատները։
«Ղազարյանն արտակարգ, չտեսնված ֆուտբոլիստ էր, հոյակապ մարդ, լավ ընկեր։ Մեզ համար սա մեծ է։ Վերջին անգամ հանդիպել ենք, երբ արդեն հիվանդ էր, տանից դուրս չէր գալիս։ Չորս օր առաջ , երբ տեղափոխվեց հիվանդանոց, գնացինք, խնդրեցինք տեսակցություն և թույլ տվեցին մեկ րոպե տեսակցել։ Աչքերով մեզ էր նայում և ժպտում, անտանելի ծանր պահ էր մեզ համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արարատ-73»-ից Սերգեյ Բոնդարենկոն՝ հավելելով․
«Ամեն սերունդ իր կուռքն ունի։ Լեգենդար Նիկոլայ Ղազարյանը կուռքերից մեկն էր։ Երիտասարդ տարիներին 67 գոլ խփելը, քիչ բան չէ։ Նա իր սպորտային կյանքն արտակարգ է անցկացրել։ Կոլյային բոլորը սիրում էին, հրաշք մարդ»։
Բոնդարենկոն հիշում է Ղազարյանին նաև խաղաղդաշտում։
«Նրա ամենամեծ հատկությունն իր արագությունն էր, տեխնիկա էլ ուներ, նաև շատ ագրեսիվ հարձակվող էր, ասում եմ՝ 67 գոլ խփելը կատակ բան չի։ Դաշտում էլ շատ հեշտ էր իր հետ խաղաղլը, քանի որ միշտ խաղի մեջ էր»,-պատմեց նա։
Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացել է Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպես Նիկոլայ Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Նիկոլայ Ղազարյանի մահվան կապացությամբ ՀՖՖ-ն ուղերձ է հղել
- Նախարարը պարգևատրել է Նիկոլայ Ղազարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան