«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է կառավարություն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա մայիսից Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել էր Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, քանի որ կառավարության իր աշխատասենյակում վերանորոգումներ էին ընթանում: Թեև ավելի վաղ մեզ կառավարությունից հայտնել էին, որ վերանորոգման աշխատանքները պետք է դեռ սեպտեմբերին ավարտած լինեին, բայց վերանորոգման աշխատանքները, փաստորեն, երկար են տևել՝ հասնելով մինչև դեկտեմբեր:
Սա իր հերթին անհարմարություն էր պատճառել նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը թեև օրնիբուն աշխատելու իր ձգտումով աչքի չի ընկնում, բայց դժգոհել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է իր նստավայր, ու ինքը ստիպված է եղել ժամանակավոր լքել աշխատավայրը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր, ու իր գործառույթներն այնտեղից է իրականացնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։