Շան ձագերի աչքերը հանած 42-ամյա տղամարդուն գտել են
Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մի բնակչուհի ն ոյեմբերի 20-ին ահազանգել էր ոստիկանություն, որ աղբամանների մոտ շան սատկած ձագեր կան` արնաշաղախ, գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած:
Ոստիկանության հաղորդմամբ, բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր խոշտանգված ձագերին: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը դրսևորել էր Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 42-ամյա բնակիչը: Դեկտեմբերի 20-ին նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
42-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները