Խոնարհված 71 խաչքար է ուղղվել
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունները 2023 թ․ ընթացքում ուղղել և ամրացրել են թվով 71 խաչքար։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության և Վերականգնման լաբորատորիայի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրում են «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակներում տրված հանձնարարականի համաձայն ներկայացված խաչքարերը և դրանց կանգնեցման հնարավորությունը։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ՊՄՊ մարզային ծառայությունները «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը կշարունակեն նաև 2024-ին։