Տարվա բառը 2023. քվեարկություն
Արդեն երրորդ տարին է՝ Լեզվի կոմիտեի առաջարկած բառերից հանրային քվեարկությամբ ընտրվում է կա՛մ ավարտվող տարվա հասարակական կյանքում կատարված որևէ իրադարձություն լավագույնս հատկանշող, կա՛մ առավել հաճախ գործածված, կա՛մ բարեհունչ, կա՛մ նորաստեղծ (բառարանային գրանցում ունենալը կարևոր չէ) որևէ բառ, որն էլ արժանանում է «Տարվա բառը» տիտղոսին։
Նախորդ երկու տարիներին առավելագույն ձայն են ստացել «ԱՌԱՋՆԱԳԻԾ» (2021 թ․) և «ԳԻՏԱՐԲՈՒՔ» (2022 թ․) բառերը։
Լեզվի կոմիտեից հայտնում են, որ այս տարի առաջարվող բառերն են՝
ապրումակցում
արդարամիտ
գործակարգավարական խորհրդակցություն
գրավչություն
զարդապատյան
խաղաղություն
խաչմերուկ
խոսույթ
Հայասաթ
մրգատուն
տարակարգ
տնտեսավարող
Քվեարկությանը՝ Լեզվի կոմիտեի կայքում։