Չորս տարի առաջ ոմանք հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտից
«Չորս տարի առաջ ոմանք այս մարզադաշտում հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Մենք նրանց ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,- այս մասին օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նա իր ելույթում նաև ասել է. «Այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվում է ամբողջ Ղարաբաղի շրջանում։ Սա պատմական մեծ իրադարձություն է։ Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում ներկա է եղել Ադրբեջանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ծրագրային ելույթով։ Նա այդ ելույթում ասել էր. «Արցախը Հայաստան է և վերջ»։