Քաղաքական 15:28 21/12/2023 Հայաստան

ՀՀ արած քայլից հետո Թուրքիան հասկացավ՝ կարելի է շարունակել ճնշումն առանց հայկական կողմի որևէ էական դիմադրության. Վարուժան Գեղամյան

«Այս տարի հայ-թուրքական հարաբերություններում էական զարգացումներ չեն եղել, երկու երկրների միջև շարունակվում են, ըստ էության, թշնական հարաբերությունները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա նշեց, որ այդ թշնամական հարաբերություններն այս պահին Թուրքիան կարողանում է օգտագործել իր օգտին, դրա շրջանակներում էլ կարողանում է այսպես կոչված բանակցային գործընթացում, որը միայն  անունով է բանակցային, բայց ոչ բովանդակությամբ, պարտադրել Հայաստանին նոր զիջումներ։

«Այդ զիջումները հիմնականում համապատասխանում են թե Ադրբեջանի, թե Թուրքիայի ռազմավարական շահերին ու հետաքրքրություններին մեր տարածաշրջանում։

Այս տեսանկյունից հայկական կողմի որևէ նախաձեռնություն ոչ միայն չի ունեցել որևէ իրական արդյունք, դրական արդյունք  հայկական կողմի համար, ընդհակառակը,  բերել է բանակցային գործընթացում դիրքային նոր կորուստների ու զիջումների։ Հենց այդ շրջանակներում էլ պետք է դիտարկել փետրվարին Թուրքիա հումանիտար շարասյուն ուղակելը, որին զուգահեռ Թուրքիան ու Ադրբեջանը շրջափակման մեջ էին պահում Արցախը, որևէ զիջման չգնացին այդ հարցում։

Հայաստանի կողմից արված քայլը, ըստ էության, ոչ մի բան էր, ընդհակառակը, փաստացի թուրքական կողմը հասկացավ, որ կարելի է շարունակել ճնշումը առանց հայկական կողմի որևէ էական դիմադրության»,- ասաց Վ.Գեղամյանը։

2024 թվականը, թուրքագետի  խոսքով, շարունակվելու է նույն տրամաբանությամբ՝  ճնշման մեծացում, նոր զիջումներ, խոսք լինել չի կարող Հայաստանին նպաստող որևէ զիջման մասին. «Օրինակ, թուրքական կողմը Հայաստանին չի առաջարկելու հումանիտար, ֆինանսական օժանդակություն, չի վերադարձելու Արցախը, չի ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից կամ Արցախի Հանրապետությունից։ Պատրանքը, որ սահմանի բացմամբ Հայաստանը շահելու է, խաբկանք է։ Որևէ հիմք չունենք պնդելու, որ դրանով Հայաստանը շահելու է տնտեսապես կամ որևէ այլ ձևով, ընդհակառակը, սպառնալիքներն էլ ավելի մեծանալու են։ Այս պայմաններում խոսել այն մասին, որ  ինչ-որ դրական քայլ է լինելու նույնիսկ արտաքինից դրական թվացող, օրինակ, սահմանի բացում և այլն, նույնիսկ դրանք տեղի չեն ունենալու»,- ասաց թուրքագետը։

Դիտարկմանը՝ իշխանության կողմից ամեն ինչ դրական լույսի ներքո ներկայացնելն իրականում այդպես չէ, նա ասաց. «Ինչպես մնացած բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում ևս, այո»։

Վարուժան Գեղամյանն ասաց, որ Հայաստանն ու Թուրքիան, ըստ էության, չեն կարող իրար հետ ունենալ բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ, քանի որ երկու պետություններն իրենց քաղաքական բնույթով, աշխարհաքաղաքական դիրքով, իրենք իրար հակադիր են։

«Ցավոք սրտի, այդպես է ստացվել։ Հայ-թուրքական հակամարտությունը սկսվել է այս տարածաշրջանում թուրքական տարրի ու թուրքական  պետության ստեղծումից հետո ու շարունակվելու է ոչ թե մինչև վաղը, այլ անդադար, քանի երկու պետությունները կան։ Իրենք իրենց բնույթով հակադիր են, ինչպես, օրինակ, Թուրքիան ու Հունաստանը, Թուրքիան և հարավի արաբական պետությունները։ Հետևաբար, նույնը վերաբերում է  նաև Հայաստանին։

Հնարավո՞ր է երկու երկրների միջև ունենալ  քիչ թե շատ կայունություն։ Այո, այդ կայունությունը հնարավոր էր ապահովել ուժեղ հայկական բանակի շնորհիվ, որը, փաստացի մինչև 2018 թվականը առնվազ ստացվել է։ Այնպես չէ, որ Թուրքիան չի ուզել մինչ այդ հարձակվի Հայաստանի վրա։ Ուզել է, բայց դրա հնարավորությունը չի ունեցել, քանի որ և աշխարհաքաղաքական միջավայրը, և հայկական պետության հնարավորությունները թույլ են տվել զսպել Թուրքիայի հնարավոր  հարձակումը, թեև 1992-93 թվականին այդպիսի փորձերի նախապատրաստություն եղել է։

Հնարավոր է կայունություն և թուրքական սպառնալիքի հնարավոր չեզոքացում միայն այն պարագայում, եթե հայկական պետությունը և ներսից, և արտաքին իր հնարավոր գործընկեր դաշնակիցների հետ կարողանա բարձրացնել իր անվտանգային միջավայրի այս պահին առկա հնարավորությունները։ Այդ պարագայում այո, մենք կունենանք խաղաղություն։ Բայց խոսել այն մասին, որ Թուրքիան այստեղ ներդրումներ կանի, այնպես կանի որ Հայաստանն ուժեղանա, ոչ միայն միամտություն է, այլ, ըստ էության, գիտակցված հանրությանը մոլորության և նոր ցեղասպանության տանել»,- ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}