Աննա Հակոբյանը հանդիպել է գործարար կանանց
Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էրպաշտոնյա ու գործարար կանանց հետ հանդիպում: Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարարի տեղական Տաթևիկ Ստեփանյանը, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, փոխմարզպետներ, ավագանու անդամներ:
«Հայաստանի տարբեր մարզերը և ամենատարբեր ոլորտները ներկայացնող 100-ից ավելի
կանանց հետ ամփոփեցինք անցնող տարին։ Ջերմ ու ազատ շփվեցինք, միմյանց քաջալերեցինք, եւ 2024 թվականի հետ կապված մաղթանքներով փոխանակվեցինք»,- գրել է նա։