Չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանելու նման բանը. Ռոբերտ Խաչատրյանը՝ իր պաշտոնանկության մասին
«Նման քննարկում չի եղել, չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանելու նման բանը»,-կառավարության դեմ կազմակերպված ճեպազրույցում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով իրեն պաշտոնից ազատելու մասին հարցին։
Նա կրկնեց, որ իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել և շարունակելու է պաշտոնավարել։
Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ իր աշխատանքի գնահատականը տվողն ինքը չէ։
Նախարարաը հրաժարվեց մեկնաբանել «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերը 30 օրով արգելելու փաստը և այդ դեպքով ՌԴ-ի կոշտ արձագանքը՝ հիմնավորելով, որ ՀՌՀ-ն է նման որոշում կայացրել, ոչ թե նախարարությունը։
Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց որ տեղյակ չե «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրությունից, քանի որ դրանք բարձր տեխնոլոգիաների դաշտում չեն՝ չնայած տեխնոլոգիական որոշակի տարրեր կարող է նրանցում օգտագործվել։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ինչու է Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում»
- Իրական սեփականատերը հայտնի է, բայց ես չեմ ասի հիմա, թե ով է. Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին
- «Հրապարակ». Դոսյեներ՝ «Սև ցուցակում» հայտնվածների դեմ
- Բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը բավականին մեծ է եվրոպական միջին ցուցանիշներից. Նարեկ Մկրտչյան