Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլարմոնիկ նվագախումբը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդիսանում է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։
Նախորդ ամառ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո, սակայն, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշում էր կայացրել կասեցնել Մաեստրոյի հետ կնքված պայմանագրի կատարումը։
Սմբատյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը տեղեկացնում է, որ այսօր պաշտոնական ծանուցում են ստացել այն մասին, որ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի պաշտոնավարումը կվերականգնվի ու նա կշարունակի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը վերադարձրել է գրավը դատարանի կողմից արդարացված դիրիժոր Սերգեյ Սմբատյանին
- Սերգեյ Սմբատյանն արդարացվեց
- Հանդիսատեսը հոտնկայս և չդադարող ծափողջույններով դիմավորեց Սերգեյ Սմբատյանին
- Կհանդիպենք կարճ ժամանակ անց․ Սերգեյ Սմբատյան
- Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
- «Արմենիա» փառատոնի բացման համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը