Սերժ Սարգսյանի` Տուսկին ուղղված շնորհավորանք-ուղերձների տակ, ըստ ադրբեջանցիների, սպառնալիք է թաքնված. Աբրահամյան
Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը, տարբեր երկրներ ներկայացնող պրոֆեսորների, փորձագետների մասնակցությամբ ծավալուն նյութ է պատրաստել, որտեղ փորձել է «վերլուծել» նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի հարցով հնչեցվող հայտարարությունները: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ Ադրբեջանին մտահոգել է Արցախի հարցով հնչող պահանջատիրական դիրքորոշումը, որը որպես ռևանշի հնարավորություն է դիտարկվում:
«Այս համատեքստում ադրբեջանական քարոզչական մեքենան փորձել է «մեկնաբանել» Սերժ Սարգսյանի` Լեհաստանի նորընտիր վարչապետ Տուսկին ուղղված շնորհավորանք-ուղերձները, որի տակ, ըստ ադրբեջանցիների, սպառնալիք է թաքնված:
Որքան էլ Ադրբեջանը տարբեր միջազգային ամբիոններից հայտարարի, որ Արցախի հարցը լուծված կամ փակված է, ակնհայտ երևում է, որ նա նույնիսկ իր հնչեցրածի մասով անհանգստություններ ունի:
Այո´, այսօր Ադրբեջանն ի դեմս Հայաստանի իշխանության, ունի գաղափարական գործընկեր, համախոհ, բայց դա միայն ժամանակավոր պատուհան է Բաքվի համար, որից վերջինս փորձում է առավելագույնս օգտվել»,- գրում է Տ.Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարվել. Սերժ Սարգսյան
- Դա ուղղակի զրո երաշխիք է. Սերժ Սարգսյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
- Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին
- Դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե՝ լեզվով․ Սերժ Սարգսյան
- Մամիջանյանը՝ Պուտինին. Սերժ Սարգսյանը դեմ չի արտահայտվել Մադրիդյան սկզբունքների շրջանակում որևէ լուծմանը