Ադլեր-Տյումեն գնացքում երեխայի մահից հետո 12 երեխա է հոսպիտալացվել
Ադլեր-Տյումեն չվերթի գնացքից 125 դպրոցական է հոսպիտալացվել։ Այս մասին գրում են ռուսական աղբյուրները՝ մանրամասնելով, որ երեխաները տուն էին վերադառնում է Ադլերի ճամբարից։ Գնացքում եղած բոլոր երեխաները դպրոցականները վարակվել են գրիպի A ենթատեսակով։
12-ամյա մի աղջկա մ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները փորձել են նրան բուժօգնություն ցուցաբերել՝ արհեստական շնչառություն և սրտի մերսում են արել մինչև շտապօգնության ժամանելը։ Սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Պենզայի շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել միջքաղաքային գնացքում երեխայի մահվան դեպքի առթիվ։
Նշվում է, որ անցած գիշեր գնացքը ժամանել է Սարատովի մարզի Բալաշով քաղաք, որտեղ բոլոր 125 դպրոցականները հետազոտվել են և գրիպ ախտորոշմամբ հոսպիտալացվել Սարատովի ինֆեկցիոն հիվանդանոց։ Նրանք ունեցել են գլխացավ, կոկորդի ցավ։