Հեռահաղորդակցման կամ տեղեկության հետ այն կապ չունի, քաղաքական որոշում է. Արման Աբովյան
ՀՌՀ-ը մեկ ամսով զրկել է «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոկայանին եթերից: Մեկ այլ որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ռադիոկայանին տուգանել է 500 հազար դրամով։ Որոշման հիմքերից մեկը վերաբերում է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հաղորդմանը, որտեղ իբր «հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ են առաջացնում։ Panorama.am-ը դիմեց Արման Աբովյանին՝ խնդրելով մեկնաբանել ՀՌՀ որոշումը։
«Այն աբսուրդ է, հեռահաղորդակցման կամ տեղեկատվության հետ այն ընդհանարպես կապ չունի, սա քաղաքական որոշում է։ Ես կարծում եմ՝ այս որոշումը նպատակ ունի փորձել խախտել և վատացնել հայ-ռուսական հարաբերությունները դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում նախանշվող ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ։
Դուք գիտեք, թե «Սպուտնիկ Արմենիան» ինչ ցավոտ թեմա է և արվում է ամեն ինչ, որպեսզի ՀՀ իշխանությունները փորձեն ստանալ լեգիտիմ իրավունք այդ հանդիպմանը չգնալու համար։
Ես որոշումը դրա հետ եմ կապում և առհասարական այն կատաղի աղանդավորության հասնող հայկական պրոպագանդան, որը ծավալվում է մերձիշխանական, կամ պրոթուրքական, պրոադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք փորձում են վատթարացնել Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերությունները, ինքն այդ կոնտեքստում է, ոչ մի զարմանալի բան չկա։
Ինչ վերաբերում է կոնկրետ «Աբովյան Time» փոթքաստին, ապա այստեղ կարելի է միայն ժպտալ և ասել հետևյալը՝ ասել, որ բոլոր տեղեկությունները, որոնք վերլուծվում, կամ խոսվում է փոթքաստի շրջանակներում, բացառապես հիմնվում է քաղաքագիտական հաշվարկների վրա, որոնք արվում են համաձայն իշխանության հայտարարությունների, որոշումների և քայլերի։
Այսինքը, եթե իրենք կարծում են, որ ոչ հավաստի տեղեկություն է տարածվում կամ տեղեկություն, որը խուճապ է առաջացնում, ապա իրենց բոլորին առաջարկում եմ հերթով կանգնել հայելու առջև, նայել ուշադիր այդ արտացոլանքի մեջ և հասկանալ, որ այն, ինչում մեղադրում են կամ պատճառ են վերցնում և փորձում են ճնշում գորւծադրել մեդիայի վրա, առաջին հերթին վերաբերում է իրենց տված տեղեկատվության հավաստիության և խուճապ տարածելուն։ Այսինքը, առաջինը պետք է իրենք իրենց ասածներին և որոշումներին հետևեն»,- ասաց Արման Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ դեսպանատունը ՀՌՀ որոշումը զիջում է որակել հայ-ռուսական հարաբերությունների խզման օգտին խոսողների համար
- ՀՌՀ-ն 30 օրով դադարեցրել է «Sputnik Արմենիա»-ի հեռարձակողի լիցենզիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին