Գորիսում նորատուսցու վաճառած ձկները ոստիկանները տարել են
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային տեսուչները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ իրականացրած շրջագայության ընթացքում Գորիսի Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում նկատել են, որ «ՎԱԶ-21093» մակնիշի մեքենայում ձուկ են վաճառում: Հայտնաբերվել է 31 սիգ` ընդհանուր մոտ 10 կիլոգրամ:
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Գավառում` վերավաճառելու նպատակով:
Ձկներն առգրավվել են: Դրանցից երեքն ուղարկվել են փորձաքննության, մնացածը փաթեթավորվել, կնքվել ու տեղավորվել են սառնարանում:
«Կրկին հորդորում ենք` զերծ մնալ սիգ ձկան որսից ու վաճառքից: Ձվադրման այս շրջանում սիգի որսն արգելված է, և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նման զանցանքների համար նախատեսված են տուգանքներ: Սակայն նպատակը պատժելը չէ, այլ այն, որ ձկնատեսակը բնականոն վերարտադրվի, այլ կերպ ասած` որ վաղն էլ Սևանում որսալու ձուկ լինի»,-նշում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Նորատուսցիները գյուղի կենտրոնում կրակներ են վառել
- Ձկնորսն իրավունք ունի՞ պետական սեփականությունը, ի դեմս ձկան, թալանի. Բարդուխ Գաբրիելյան
- Նիկոլ Փաշինյանն իրեն է վատություն անում՝ մենք մի կերպ յոլա կգնանք.Նորատուսցի ձկնորս
- Նորատուսի մոտ դիմակավորված ձկնորսները լճի վրա ծեծել են պարեկներին. ՔԿ-ն մանրամասներ ներկայացրել
- Նորատուսում ձկնորսներին բերման են ենթարկում ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին