ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։
«Էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի կամ մասնակի գրավով՝ 12-ից 60 ամիս մարման ժամկետով: Հաճախորդը վարկավորման վերաբերյալ որոշում է ստանում 2 աշխատանքային օրվա ընթացքում:
«Փոքր բիզնեսը կարևոր ոլորտ է երկրի տնտեսության զարգացման համար: Այս հատվածն ամենաարագն է հարմարվում տնտեսական փոփոխություններին և չի խուսափում ներգրավել վարկային ֆինանսավորում, այդ թվում՝ ներդրումային նպատակներով։ Այսօր մենք սպասարկում ենք փոքր բիզնեսի սեգմենտում գործունեություն իրականացնող մոտ 11 հազար ընկերությունների։
Մեր նոր պրոդուկտը թույլ կտա վերջիններիս երկու օրում առանց լրացուցիչ փաստաթղթերի ստանալ վարկային միջոցներ, իսկ դրույքաչափը մրցունակ է շուկայում: Սա հարմար և ունիվերսալ լուծում է բիզնեսին աջակցելու և այն զարգացնելու համար»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։
Տվյալ պրոդուկտի շրջանակներում միջոցները հասանելի են 500 հազ․ ՀՀ դրամից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 10%-ից մինչև 17%՝ կախված վարկի ժամկետից, չափից և գրավի արժեքից։ Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12․7%-ից մինչև 21․92%:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: