Բռնագաղթած 1800 ուսանող բուհերում են սովորում,1100-ը՝ քոլեջներում. Ժաննա Անդրեասյան
«Կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցումը կարգավորող որոշումը:
Նախարարի խոսքով՝ երկու խմբի ուսանողների համար էլ կայացվել է որոշում, քանի որ նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր չկա, նրանք Հայաստանի ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել, և շարունակում են լինել:
«Բայց ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր: Ընդունված երկու նախագծերից մեկով կարգն է հաստատվում, մյուսով միջոցներ են վերաբաշխվում:
Շուրջ 935 ուսանողի մասին է խոսքը, որոնցից 860-ը բուհական կրթության, հետբուհական կրթության համակարգից են, 75 ուսանողը՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքվել»,-ասաց Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ընդունված որոշումներով փոխհատուցվում է առաջին կիսամյակի ուսման վարձը՝ մոտ 264 միլիոն դրամի չափով, և գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են։
ԿԳՄՍ նախարարը հավելեց, որ որոշման շահառուները հոկտեմբերին ընդունված որոշման նախագծից դուրս մնացածներն են:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԼՂ-ից բռնի տեղահանվածները շարունակում են ուսումը Հայաստանում, ինչին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրեց, որ ավելի քան 1800 ուսանող արդեն բուհերում են սովորում, իսկ ավելի քան 1100-ը՝ քոլեջներում և ուսումնարաններում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հաստատեց գիտնականների ատեստավորման կարգը
- Մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի՛ տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից. Փաշինյան
- ԿԳՄՍՆ բյուջեն աննախադեպ աճ կգրանցի. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան