Այսպիսի «խակ» նախագիծ ԱԺ լիագումար նիստ հասցնելն անարգանք է ԱԺ նկատմամբ. Լիլիթ Գալստյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Զբոսաշրջության մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Այն առաջին ընթերցմամբ ընդունվել է, երկրորդ ընթերցմամբ նախագիծը քննարկվելու է վաղվա ԱԺ լիագումար նիստում։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ այս ընթացքում բազմաթիվ առաջարներ են արվել։
Հիմնական փոփոխությունը վերաբերում է վերահսկողությանը. քննարկման արդյունքում կառավարությունը փոփոխություն է կատարել և վերահսկողությունը ՏԻՄ-երի վրայից հանվել է ու բաշխվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ու պարեկային ծառայության միջև՝ ամեն մեկն իր ունեցած լիազորության սահմաններում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ ինքն ու իր գործընկերները վիճարկում են ոչ թե օրենքի անհրաժեշտությունը, հակառակը՝ հաստատում են, որ Հայաստանի նման երկիր, որն ունի զբոսաշրջային ահռելի ռեսուրս և այդ ռեսուրսների ոչ ամբողջական կիրառում, գործադրում, միանշանակ այդ ոլորտը պետք է ունենա կարգավորող օրենսդրություն։
«Մեկ անգամ ևս կրկնում եմ այն միտքը, որ այսպիսի որակով, այսպիսի հումությամբ, այսպիսի խակությամբ օրենսդրական նախաձեռնություն ԱԺ լիագումարին հասցնելը նշանակում է անարգանք օրենսդրական գոծունեության կամ Ազգային ժողովի նկատմամբ։ Նախագծում գործիքակազմերի, մեխանիզմների, իրավական որաշակիության խիստ խոցելիության հարց կա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ զբոսաշրջության ոլորտը երկրին լրացուցիչ վարկանիշ է հաղորդում, ուրմեն օրենքը պետք է ապրված լինի՝ հստակ մեխանզիմներով ու գործիքներով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան