Կոլոմբո-Երևան-Կոլոմբո չվերթի ինքնաթիլի օդաչուների խցիկի դիմապակու վրա ճաք է հայտնաբերվել
Fits air ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ,
Սքայ ընդ մոր թիմի ղեկավարության և ամբողջ աշխատակազմի անունից հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար, որը առաջացել է Կոլոմբո-Երևան-Կոլոմբո չվերթի ուշացման պատճառով:
Պլանավորված օդանավի օդաչուների խցիկի դիմապակու վրա նախաթռիչքային ստուգման ժամանակ հայտնաբերվել է ճաք: Որոշում է կայացվել փոխել օդանավը, առաջնորդվելով բացառապես անվտանգության նորմերով: Տեղեկացված ենք նաև Կոլոմբոյի օդանավակայանում մեր ուղևորներին ուշացման ընթացքում ավիաընկերության աշխատակիցների կողմից ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես տեղեկության չտրամադրման մասին:
Ավիաընկերության ղեկավարությունը տեղեկացված է և ընկերության մի շարք աշխատակիցներ արդեն իսկ ենթարկվել են կարգապահական տույժերի: Fits air ավիաընկերությունը դասվում է Ասիական ամենապարտաճանաչ ավիաընկերությունների շարքին:
Ակնկալում ենք բոլորիդ փոխըմբռնումը և մաղթում ենք բոլորիդ անվտանգ թռիչքներ»:
Հարակից հրապարակումներ`
- Արգենտինայում ուժեղ քամին ինքնաթիռ է շարժել
- Հյուսիսային Մակեդոնիան որոշել է բացել երկինքը Լավրովի ինքնաթիռի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան