«Հրապարակ». Իշխանությունը անհանգստորեն քննարկում է պարենային անվտանգության հետ կապված խնդիրը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնապես հաղորդվեց, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև «ՀՀ պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր»։ Իշխանական շրջանակներում անհանգստությամբ քննարկում են պարենային անվտանգության, մասնավորապես հացահատիկի հետ կապված դեֆիցիտի խնդիրը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, կա բավականին տագնապեցնող վիճակագրություն, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մոտ 30 տոկոսով ավելի քիչ ցորեն է արտադրվել Հայաստանում, որը պայմանավորված է Ռուսաստանից ներկրվող էժան ցորենով: Դրան զուգահեռ, պետությունը ռազմավարություն չունի և վառելիքի կամ պարարտանյութերի հետ կապված սուբսիդիաներ չի տալիս, ինչն էլ առիթ է դարձել, որ էականորեն կրճատվի մշակվող ցանքատարածությունների քանակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։