«Հրապարակ». Շահրամանյանի գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել և Արցախի հարցը նրա տնօրինությունից հանել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով գնալուց հետո սահուն ինտեգրվել է Հայաստանի իշխանություններին: Իհարկե, խոսքը ոչ բարձրաստիճան շրջանակների մասին է, քանի որ Արցախից գալուց հետո մինչ օրս նա Փաշինյանի ընդունելությանը չի արժանացել, այլ միջին օղակների, որոնք Շահրամանյանի գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել և Արցախի հարցը նրա տնօրինությունից հանել:
Որքան էլ նա հավատարմության երդումներ տա իշխանությանը, նրա նկատմամբ անվերապահ վստահություն չի լինելու: Այս շրջանակների խնդիրը Շահրամանյանին խաղից դուրս բերելը և Սամվել Բաբայանին առաջ մղելն է` արցախցիների հարցերում «կարգադրիչ» նշանակելով։ Վերջերս էլ Բաբայանն ու Շահրամանյանը հանդիպել են՝ քննարկել արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդիրը: Բաբայանը կրկին պնդել է, որ իրեն լիազորեն Ադրբեջանի հետ բանակցել, որպեսզի վերադարձի հարցը փորձեն լուծել: Իսկ եթե դա չի ստացվում, ապա փորձեն նրանց կոմպակտ տեղավորել Սյունիքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։