Մենք լսել ենք նաև նրանց մտահոգությունները.ՄԻՊ-ը՝ ձերբակալված ձկնորսների մասին
«Մենք այս հարցի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություն սկսել ենք՝ երեկվա իրադարձություններից անմիջապես հետո»,-հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով նախօրեին Գեղարքունիքի մարզում ձերբակալված 24 ձկնորսների մասին հարցին։
Նա հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակի ներակայացուցիչները, արդեն այցելել են ներկայում ձերբակալված ձկնորսներին։
«Մենք լսել ենք նաև նրանց մտահոգությունները, այս պահին ուսումնասիրում ենք խնդրի հետ կապված գլոբալ հարցը, քանի որ բոլոր ոլորտներում էլ պետությունը պարտավորություններ ունի և կարևոր է հասկանալ, թե պարտավորությունների որ մասն է կատարվում, որը ոչ, և ինչ ձևով է հնարավոր երաշխավորել դրանց կատարումը»,- ասաց Մանասյանը և հավելկեց. «Դրանից բացի նաև ուսումնասիրում ենք մյուս կտորը, որը վերաբերում է տարբեր իրավապահ մարմինների հետ կապված գործողություններին վերաբերելի հարցերին»։
ՄԻՊ-ը հայտնեց, որ ամբողջական ուսումնասիրություններից հետո հանդես են գալու հստակ առաջարկներով և տարբեր պետական մարմինների գործողությունների հետ կապված գնահատականներով։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսում նորատուսցու վաճառած ձկները ոստիկանները տարել են
- Նորատուսցիները գյուղի կենտրոնում կրակներ են վառել
- Նիկոլ Փաշինյանն իրեն է վատություն անում՝ մենք մի կերպ յոլա կգնանք.Նորատուսցի ձկնորս
- Նորատուսի մոտ դիմակավորված ձկնորսները լճի վրա ծեծել են պարեկներին. ՔԿ-ն մանրամասներ ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին