Մեսսին Նադալին է նվիրել ԱԱ-2022-ի հաղթական եզրափակչի մարզաշապիկը
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին է նվիրել այն մարզաշապիկը, որով ինքն անցկացրել է ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպումը։
Նադալի ակադեմիայի էջը X-ում հայտնում է, որ այն արդեն ցուցադրված է իսպանացի թենիսիստի թանգարանում։
Մեսսին մարզաշապիկի վրա գրվել է. «Ռաֆային՝ սիրով և հիացմունքով»։
ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինան հաղթել է Ֆրանսիային: Մեսսին երկու գոլ է խփել, ինչպես նաև իրացրել է հետխաղյա 11 մետրանոց։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին