Մետաքսե Հակոբյան. ալիևի հարվածը խորհուրդ ունի առ այն, որ խաղն ավարտված չէ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում ներկա է եղել Ադրբեջանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպմանը։ Նա ողջունել է բոլոր խաղացողներին, ապա կատարել առաջին խորհրդանշական հարվածը գնդակին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«ալիևն է ու ադրբեջանական փալասը Արցախի Հանրապետության մայրաքաղաքի մարզադաշտում: Ոտքով, որին ուժ ու ամրություն հաղորդեցին 2018 թ.-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթածները, քոչվոր ցեղի առաջնորդը հարվածում է հայկականությանը, հայի արժանապատվությանը, լինելիությանը: Այս հարվածը խորհուրդ ունի առ այն, որ խաղն ավարտված չէ, որ ալիևը Հայաստանի իր եղբոր հետ շարունակելու է զավթել, հայրենազրկել, ոչնչացնել հային:
Հրապարակի տոնական հրավառությունը վկա, մենք կվերանանք, եթե Հայաստանի Հանրապետությունը չղեկավարեն ազգային ուժերը:
Հ.Գ. Ողջ պատմության ընթացքում Արցախը դաժան փորձությունները հաղթահարել ու հայկական է մնացել: Արցախը հայաթափել հաջողվեց միայն նիկոլ-ալիև զույգին:
Հ.Հ.Գ. Ես իմ ընտրությունը 1988-ին եմ արել և որևէ մեկը զորություն չունի փոխել այն: Իսկ հույսով սպասողները, նիկոլից ու աննայից վախեցողները, նրանց «սիրողներն ու հավատացողները», նիկոլը պատասխան ունեն տալու երկրի վրա...երկնքում...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան