Այս տարվա ընթացքում զորամասերում հայտնաբերվել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ կամ արգելված այլ իրեր զինծառայողներին փոխանցելուց, քանի որ հետամուտ է լինելու սմարթֆոն տեսակի հեռախոսների հայտնաբերմանը և զինված ուժերում դրանց օգտագործումը բացառելուն։
ՊՆ-ից հիշեցնում են. զինծառայողին թույլատրվում է ունենալ տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման և ինտերնետ հասանելիություն չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: Զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են սահմանված կարգով` ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները