Սահմանին սկսել են առգրավել ռուսների անձնագրերը
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն RBC-ին ասել է, որ ռուսաստանցիներից սկսել են առգրավել իրենց անձնագրերը սահմանին տվյալների վրիպակների պատճառով։
Հրապարակման մեջ նշվում է, որ դեկտեմբերին ուժի մեջ է մտել անձնագրերն անվավեր ճանաչելու հիմքերի ցանկի մասին օրենքը։ Սրանից հետո հայտնի դարձավ արտասահմանյան անձնագրերի առգրավման երկու դեպքի մասին։
«Առաջին դեպքը տառասխալ է եղել անվանման մեջ, երկրորդ դեպքում՝ քաղաքի անվան մեջ բացակայող տառը», -ասել է Լոմիձեն:
Նա հավելել է, որ ATOR-ը վերահսկում է իրավիճակը, քանի որ նախկինում նման բան չի եղել։
Դեկտեմբերի 18-ին հաղորդվել էր, որ Կալինինգրադի մարզում ռուսաստանցու անձնագիրն առգրավվել է տառասխալի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Զապորոժիեի ավելի քան 30 հազար բնակիչ ցանկանում է ռուսական անձնագիր ստանալ
- Ուկրաինայում նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտել ռուսական անձնագիր ստացողներին
- Ուկրաինան օրենք է պատրաստում ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին