Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 218 քաղաքացի.Քննչական կոմիտե
Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ։ news.am-ը գրում է, որ այդ մասին Քննչական կոմիտեն հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը:
Զոհված 218 քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ պարցված չէ: 218 անձից 135-ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննության արդյունքում:
Պայթյունի ժամանակ պահեստի փակ տարածքում եղել է շուրջ 1000 քաղաքացի:
Ըստ քննչականի վառելիքի պահեստում եղել է 300 հազար լիտր ամառային, 77 հազար լիտր ձմեռային դիզելային վառելիք, շուրջ 42 հազար լիտր ավտոբենզին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուն նույնականացվել է. նախարար
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է