Լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի հարցերով որոշել է զբաղվել Լիբանանի կառավարությունը
«Հրապարակին» հասած տեղեկություններով, լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի հարցերով որոշել է զբաղվել Լիբանանի կառավարությունը։
«Էուլջեքյանի կնոջը՝ Լինդա Էուլջեքյանին խնդրել են որոշ ժամանակ լռություն պահպանել և դադարեցնել շփումները լրագրողների հետ, որպեսզի դա չվնասի գործընթացին։
Բացի այդ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ Վիգենը երկու օր առաջ է հեռախոսով զրուցել կնոջ ու երեխաների հետ։ Նա ասել է, որ իր վիճակը նույնն է ու պատկերացում անգամ չունի, թե ինչու են գերիների փոխանակումից 3 ժամ առաջ իր անունը հանել ցուցակից եւ իր փոխարեն այլ գերու ուղարկել։ Վիգեն Էուլջեքյանին ոչ մի բացատրություն ադրբեջանական կողմը բնականաբար չի տվել։
Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքյանին ադրբեջանցիները գերեվարել էին պատերազմի ավարտից անմիջապես հետո Շուշիում։ Վիգեն Էուլջեքյանին մեղադրել են վարձկան ահաբեկչության մեջ, ինչի հետևանքով էլ Բաքվի դատարանը վերջինիս դատապարտել են 20 տարվա ազատազրկման»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել
- Վերջին պահին անունները փոխեցին. Վիգեն Էուլջեքյանի կին
- Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. կինն ահազանգում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան