«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի միկրո հրաշքի աշխարհին նվիրված լուսանկարների ցուցադրություն
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում դեկտեմբերի 25-ին կկայանա ռեժիսոր, լուսանկարիչ Գուրգեն Ջանիբեկյանի «micro. չքերին անհասանելի աշխարհ» խորագրով ֆոտոցուցահանդեսը։
Որքան խորհրդավոր ու անծայրածիր է տիեզերքը, նույնքան անհասանելի է մասնիկների աշխարհը, որն անգամ սեփական արագությունն ու ժամանակն ունի։
Ռեժիսոր, լուսանկարիչ Գուրգեն Ջանիբեկյանը արվեստ է գտել աչքին անհասանելի, բայց տիեզերքի և մթնոլորտային ճնշման պես միշտ այստեղ ու հիմա միկրոաշխարհում։ Ոչ մի հնարած բան։ Ինչպես սքանչելի է դաշտը, որտեղ գյուղացին բերք է հավաքում, նույնքան սքանչելի են մանրագույն մասնիկները, որ դառնում են սերմ, ցողուն, բողբոջ ու հասունանում որպես պտուղ՝ կախարդական իրենց ներդաշնակությամբ ու կատարյալ աննմանությամբ։
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին հանդիսատեսին է սպասում միկրո հրաշքի աշխարհին նվիրված լուսանկարների ցուցադրությունը։ Նույն օրը ժամը 21:00-ից երեկոյի տպավորությունները կամբողջացնի «Հող Արթուն» երաժշտական նախագիծը՝ էթնիկ-էլեկտրոնային համերգով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին