Մահ վրաերթից
Դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գոռ Մ.-ն իր վարած Kia Sportage մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Դեպքի մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը;…
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Վրաերթի պահին և վրաերթից մեկ ժամ անց էլ արտաքին լուսավորությունը նշված հատվածում բացակայել է։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում վրաերթի է ենթարկվել հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի տղան. Ոչ սթափ վարորդը մեքենայով հայտնվել է սննդի կետում
- Վայոց Ձորում քաղաքացին վրաերթի է ենթարկել «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծին, որը տեղում սատկել է
- Գեղարքունիքում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն