Քաղաքական 12:41 22/12/2023 Հայաստան

Արցախի պարտավորությունները ՀՀ նկատմամբ կազմում են շուրջ 315 միլիարդ դրամ, որոնց սպասարկումն անհնար է դարձել. Նախարար

«Հայաստանի ֆինանսաբանկային համակարգն ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետո պահպանել է իր ներկայացվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղի տնտեսության բնականոն գործունեությանը»,- ԱԺ արտահերթ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ դրան  նպաստել են ԼՂ կառավարությանը ՀՀ կառավարության աջակցությունն ու ԿԲ կարգավորումները։

«Մասնավորապես, 2020 թվականից կառավարության կողմից  ԼՂ-ին աջակցությունը թույլ է տվել սպասարկել Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ մեծ պարտավորությունները, որոնց  մի մասը ձևավորվել էր նաև պատերազմի հետևանքով։

Լեռնային Ղարաբաղի  կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման  ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային  հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի  29-ի դրությամբ կկազմեն  շուրջ 315 միլիարդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը  ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել»,- հայտարարեց նախարարը։

Ըստ նրա, նշվածն առաջ է բերում մի շարք բացասական  ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային  համակարգի կապիտալի էական կորուստներ և  ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների  և բանկերի վարկանիշների էական վատթարացում, ֆինանսական ցուցանիշների  վատթարացման արդյունքում  վարկավորման տեմպերի անկում, հետևաբար  տնտեսական ակտիվության նվազում, ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում ստեղծված սոցիալական ծանր պայմաններում։

«Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև, համապատասխանաբար, 70% և 30% համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը:

Ընդ որում, նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել Հայաստանի ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը և դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը»,-ասաց ֆինանսների նախարարը:

Բացի այդ, ըստ նրա, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը և հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային հետևանքներ չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար:

«Կառավարությունը պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը: Սրա հետևանքով վերակառուցվում է, այսինքն՝ զիջվում է պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը կառավարությանը, դրա փոխարեն բանկային համակարգը ստանում է պետական գանձապետական պարտատոմսեր:

Մենք մեղմում ենք այն ռիսկը, որ բանկերն այլ պայմաններում պետք է կրեին, քանի որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կամ այն տնտեսվարող սուբյեկտները, ում նկատմամբ կային պահանջներ, այլևս չեն կարողանալու այդ պահանջները սպասարկել»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:10
Ժաննա Ալեքսանյան. Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները
«Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ»,-նման կարծիք է հայտնել իրավապաշտպամ Ժաննա Ալեքսանյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:08
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված կանցկացվի միջոցառումների շարք
Նոյեմբերի 19-ին, ժամը 19:00-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում (հասցե՝ Մաշտոց 7 Ա) կբացվի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի`...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ճանապարհային աշխատանքների ժամանակ բեռնատարը վարորդի հետ միասին շրջվել և ընկել է կիրճը
Նոյեմբերի 14-ին Չինաստանի Յուննան նահանգի Վենշան քաղաքի մոտակայքում ճանապարհային աշխատանքների ժամանակ բեռնատարի վարորդն իր մեքենայով շրջվել և...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։...
Աղբյուր` Panorama.am
15:42
Փուչիկներ, գրկախառնություններ, ծափահարություններ ու բացականչություններ. «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Անդրիա Փուտկարաձեն վերադարձել է Վրաստան
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Անդրիա Փուտկարաձեին դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուները և «Ռանինա»...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վերին Լարսում ավելի քան 2300 բեռնատար հերթում է
Ավելի քան 2,3 հազար բեռնատար ռուս-վրացական սահմանին են` Վերին Լարս անցակետում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է  Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
15:13
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին
2023թ․ սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի  վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատաները հավաքվել են մեկ հարցի...
Աղբյուր` Panorama.am
14:50
Հռոմի պապի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Արփին
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է որին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: «Սուրբ Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած Լեոյին «Զվարթնոց»-ում դիմավորել են դհոլ-զուռնայով
Հրավառություն օդանավակայնում, աղ ու հաց, դհոլ-զուռնա։ Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած հայաստանցի մասնակցին՝ Լեոյին այսպիսի դիմավորում են...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տարասովան չի անհանգստանում, որ Պետրոսյանին կարող են գայթակղել այլ երկրներ
Այս պահին ռուս առաջատար գեղասահորդներից է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը։ Այս մրցաշրջանում նա արդեն հաղթել...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վիրաբույժները սխալմամբ ախտահարված ոտքի փոխարեն անդամահատել են առողջ ոտքը
Կանադայում վիրաբույժները սխալմամբ անդամահատել են տղամարդու առողջ ոտքը։ Դեպքին անդրադարձել է LADBible-ը։ Ջեյսոն Քենեդին բժշկական սխալի զոհ է...
Աղբյուր` Panorama.am
14:07
Վաղը սպասվում է կարճատև անձրև
Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
«Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»
Աղբյուր` Panorama.am
13:55
Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. Մարդիկ ցած են նետվում պատուհաններից փրկվելու համար
Եկատերինբուրգում քաղաքային հիվանդանոցի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսական թելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութեր, ոտեղ երևում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Մոսկվայից Թբիլիսի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Նոյեմբերի 18-ի առավոտյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Թբիլիսի թռչելուց հետո Superjet-100 մարդատար ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:12
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շրջաններում 3 բալ ուժգնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:09
Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
«Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձով է հանդես եկել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։...
Աղբյուր` Panorama.am
12:44
Հասկանում եմ՝ գիշերն ինքնին գայթակղիչ է. Կոնջոյան
ՔՊ-ականները վստահեցնում են՝ պաշտոնանկությունները գիշերը չեն եղել և սմս-ով չեն տեղեկացվել
Աղբյուր` Panorama.am
12:35
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
«Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով»
Աղբյուր` Panorama.am
12:26
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանը շրջանցող երկաթուղու կառուցման շուրջ
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ Բանդար...
Աղբյուր` Panorama.am
12:04
Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Ուրբաթ օրը կառավարության նիստում վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
12:01
Քյարամյանի հրաժեշտը
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժեշտի խոսք է հրապաարկել. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
«Բնականաբար Սափրվելը հետևանքներ էր ունենալու։ Պատկերացնում եք՝ թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք,...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը,  անդրադառնալով իրվապահ մարմիններում պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերին ու ազատման դիմումներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:36
Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Այս քայլն ավելի շատ դիտարում եմ նախընտրական  տրամաբանության ներքո»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վահե Հովհաննիսյան. Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու
Այլընըտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. ««Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց...
Աղբյուր` Panorama.am
11:17
Իշխանությունը տապալեց գործընթացը, և այն օրակարգը, որը կարող էր դառնալ մեծ պրոցեսի մի մաս, տեղի չունեցավ. Աբրահամյան
«Հաշվի առնելով, որ  Բաքվում COP29 համաժողով էր և, բնականաբար, արտաքին լսարանին ուղղելու հստակ մեսիջներ կային, ողջ գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երևանի 146 մանկապարտեզից հետ հավաքած 3850 կգ հավի մսի մեջ հայտնաբերվել է վնասակար բակտերիա
«Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:47
COP29-ի ընթացքում Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել հայ պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց. Ռուբեն Վարդանյանի որդի
Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}