Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 568 հազար 622 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի
Էկոնոմիկայի նախարարությունում Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերը, ընդհանուր բյուջեն, համախառն արտադրանքը, աճի և զարգացման միտումները:
Նախարարության պատասխանատուների խոսքով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 1,7 %:
Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում հավաքագրվել է 1,8 մլրդ դրամ, վնասի հատուցումը կազմել է 2,6 մլրդ դրամ:
Գյուղատնտեսական հումքի ներդրումների ծրագրով հաստատվել են 5,7 մլրդ դրամի հայտեր, տրամադրվել է 870 մլն դրամ խաղողի գնման սուբսիդիա, ձեռք է բերվել 700 000 լիտր կոնյակի սպիտ, փոխարենն իրականացվել է համապատասխան մթերում: Մթերվել է 86000 տոննա պտուղ/բանջարեղեն, 160 000 տոննա խաղող:
Նշվել է, որ դեկտեմբերի 15-ի դրությամբ համարակալվել և հաշվառվել է 568 հազար 622 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:
Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի շրջանակում ծրագրի մեկնարկից` 2019 թվականից մինչ օրս կնքվել է 94 պայմանագիր, շահագործման է հանձնվել 51 անասնաշենք: Ներկայումս ծրագիրը գտնվում է լավարկման փուլում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան