Դատապարտյալը կասկածելի զանգվածը թաքցրել էր աղոթագրքում
ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Լ.Հ.-ի կողմից դատապարտյալ Ա.Ա.-ի անվամբ բերված հանձնուքը։
Քրեակատորաղական ծառայությունից հայտնում են՝ հանձնուքում առկա աղոթագրքի միջից հայտնաբերվել է բացիկ, որում թաքցված է եղել պոլիէթիլենային տոպրակով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգված։
Լ.Հ.-ն ձերբակալվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները