Թուրքիան զրահամեքենաներ է տեղափոխում Սիրիայի հյուսիս
Թուրքիայի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին սկսել են զրահապատ մեքենաներ տեղափոխել Սիրիայի հյուսիս: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարբեր քաղաքներից տեղափոխվող զրահամեքենաները Գազիանթեփի Իսլահիյե շրջանից շարժվում են դեպի Սիրիայի Իդլիբի նահանգ:
Տեղեկացվում է, որ ռազմական շարասյունը Սիրիայի տարածք է մուտք գործելու Թուրքիայի հարավային հատվածքում գտնվող Հաթայ նահանգի Ջիլվեգյոզու սահմանայաին անցակետով, ապա գործարկվելու Իդլիբում գտնվող ռազմականաված շրջաններում:
Թուրքական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, լրացուցիչ ուժերի կուտակումը կապված է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողությունների իրականացման հնարավորությամբ։
Որոշ աղբյուրներ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ Թուրքիայի զինված ուժերի տանկերը ներխուժել են Անկարայի կողմից աջակցություն վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Ազազ շրջան, որտեղ մարտեր են ընթացել «Հայաթ Թահրիր աշ Շամ»- ահաբեկչական խմաբորման ներկայացուցիչների հետ։