Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է. Մամիջանյան
«Տրամաբանությունը հուշում է հետևյալը՝ Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է»,- ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց ԵԺԿ-ի, տարբեր անհատ գործիչների հայտարարությունները, նաև ԵԽԽՎ համազեկուցողների, որ «Հայաստանում առկա են քրեական գործեր, որոնք դիտարվում են որպես քաղաքական հետապնդում». «Միջազգային ճնշման օղակը Փաշինյանի շուրջ սեղմվում է և փոքր հույս ու հավանականություն կա, որ ողջախողությունը կհաղթի և գոնե այս մեր մի քաղբանտարկյալ ընկերոջ պարագայում այսօր կունենանք խափանման միջոցի փոփոխություն։ Հուսանք, սպասենք»։
Նրա խոսքով, փաստը, որ Հայաստանն ամբողջ աշխարհում արդեն իսկ ընկալվել և ընկալվում է որպես երկիր, որտեղ առկա են քաղբանտարկյալներ, մոտ մեկ ամիս առաջ նրանց թիվը 50-ից անցնում էր, որն աննախադեպ է, արդեն կայացած իրողություն է։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նարեկ Մալյանն ազատ կարձակվի՞
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ
- «Հա ջան չի». Դատավորը՝ Նարեկ Մալյանին
- Մարեկ Մալյան. Իմ խոսքերից չեմ հրաժարվում
- Ռուբեն Մելիքյան. Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է
- Այսպիսի բան ես վաղուց չէի տեսել․ փաստաբանը՝ Նարեկ Մալյանի դատական նիստի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին