Հանդիպումը մեզ չգոհացրեց, քանի որ քննարկում՝ որպես այդպիսին գոյություն չունի.Ձկնաբույծ Հարություն Մկրչյան
Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Արարատյան դաշտի խորքային ջրերից օգտվող ձկնաբույծները։ Նրանք պահանջում են հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի վերադասների՝ վարչապետի, փոխվարչապետերի, աշխատակազմի ղեկավարի հետ։ Ձկնաբույծներին ընդունել էր Վարչապետի աշխատակազմի նամակների բաժնի պետը և պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետագա հանդիպման վերաբերյալ։
Ընթացիկ տարում ընդունված օրենսդրական փոփոխությամբ ձկնաբույծներին պարտադրվում է 40%-ով կրճատել խորքային հորերից օգտագործվող ջրի քանակը։ Օրենքի կարգավորումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ խախտումների համար մինչև 3 մլն դրամ տույժ է նախատեսվում։ Panorama.am-ին ակցիայի մասնակիցների պահանջները ներկայացրեց ձկնաբույծ Հարություն Մկրչյանը։
«Հանդիպումը մեզ չգոհացրեց, քանի որ քննարկում՝ որպես այդպիսին գոյություն չունի։ Ասում են՝ էս է, 40% ձեր ջրերից փակելու ենք, տիրազուրկներն էլ հետո ենք փակելու։ Այն դեպքում, երբ մենք արդեն 2014 թվականին 30% արդեն փակել ենք և այն արդյունք է տվել։
Մեր ասածը շատ պարզ է, ասում ենք՝ կա 1000 անցք, եթե 500-ը գրում եք տիրազուրկ, ապա դրանք փակեք, նոր եկեք մեր ջրերը փակեք։ Նույն բանը ասում էին նաև 2014 թվականին։
Մենք ցանկանում ենք ավելի կոմպետետնտ մարդու հետ հանդիպել, քանի որ ՇՄ նախարարն իր պատկերացումն ունի, ըստ որի ձկնաբույծները պետք է առաջին հերթին կրճատեն ջրի օգտագործումն, իսկ տիրազուրկների հարցն ընթացքում կլուծվի։ Սա քննարկում չէր, քննարկումն այն է որ կողմերը փոխզիջման են գնում»,-ասաց Հարություն Մկրչյանը
Հարակից հրապարակումներ`
- Ինչը որ պահանջում է կառավարությունը՝ չլնող բան է. Ձկնաբույծ Արթուր Հովհաննիսյան
- Թող փակեն տիրազուրկ հորերը, հետո նոր՝ երկրին վալյուտա բերող և 10 հազար աշխատատեղ ապահովող ջուրը. Ձկնաբույծ
- Ձկնաբույծները շարժվում են կառավարություն. «Ասում են չէ՝ դա պետք է թափվի, ձերը պետք է փակվի»
- Որտե՞ղ է 500 մլն ջրաքանակությունը․ ձկնաբույծի հարցը՝ ՇՄ նախարարին
- Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի. Անհնար բան են առաջարկում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին